ՎԱՌՆԱՅՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՆՑԿԱՑՎԵԼ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ (Լուսանկարներ)

Spread the love

bg-top

7

09.06.2016, ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ – Ս.թ. հունիսի 5-ին, երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով , Վառնայի սբ. Սարգիս հայկական եկեղեցում, հոգևոր հովիվ Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանի նախաձեռնությամբ, հավաքվել էին մեծ թվով երեխաներ, տեղեկացնում են Բուլղարիայի հայոց թեմի մամլո դիվանից:

Հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, Արժանապատիվ Տեր Հայրը փոխանցելով բարեմաղթանքներ, կատարեց «Երեխաների օրհնության կարգ»:

Այնուհետև եկեղեցու բակում տեղի ունեցավ տոնական միջոցառում: Միջոցառումն ուղեկցվեց տարատեսակ խաղերով, հայկական երգ ու պարով, ինչպես նաև հյուրասիրությամբ ու նվերների բաշխումով, որն ապահովել էին Վառնայի Եկեղեցական վարչության ատենապետ տիար Մասիս Բաղդատյանն ու Խաչ քավոր տիար Գևորգ Գրիգորյանը:

6 5 4 3 2 1

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *