ՎԱՌՆԱՅԻ ՀԱՅ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՏԵՂԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՍՏԱՑԱՆ ԱՍՏԾՈՒ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ (Լուսանկարներ)

Spread the love

bg-top

30.05.2016, ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ – Ս.թ. Մայիսի 29-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց համայնքի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը:

Արժանապատիվ Տեր Հայրն իր հոգեշունչ քարոզում խոսեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հիմնադրման, նրա դերի ու նշանակության մասին:

Պատարագին ներկա էին նաև այս տարվա Վառնայի հայ շրջանավարտները, որոնց հատուկ հրավիրել էր Տեր Հայրը: Պատարագի ավարտից հետո տեղի ունեցավ Վառնայի հայ համայնքում այլևս ավանդություն դարձած «Շրջանավարտների օրհնության կարգ»: Տեր հայրը օրհնեց բոլոր շրջանավարտներին և մաղթեց նրանց բազմաբեղուն ապագա և Աստուծո առաջնորդությունը իրենց հետագա նախաձեռնությունների մեջ:

Այնուհետև կատարվեց Հայրապետական մաղթանքի արարողություն, որի ընթացքում ներկաներն աղոթեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության և պայծառության ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կյանքի արևշատության և արգասավոր հովվապետության համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *