ՍՈՖԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ Տ. ԻՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՄԵԾԱՐՄԱՆ ԵՐԵԿՈՆ (Լուսանկարներ)

Spread the love
bg-top
15
09.06.2016, ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ – Օրերս, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի և համայնքի հոգևոր հովիվ Տ. Գուսան քահանա Հատավյանի նախաձեռնությամբ, մայրաքաղաքի ,,Ռուսական մշակութի տանը, կազմակերպվել էր բանաստեղծական երեկո նվիրված Թեմակալ առաջնորդ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանին, տեղեկացնում են Բուլղարիայի հայոց թեմի մամլո դիվանից:

Երեկոյի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ պրոֆ. Կարո Մարտիրոսյանը, որից հետո կարդացվեցին բանաստեղծ հայր Սուրբի մի շարք ստեղծագործություններ ինչպես Արժանապատիվ Տեր Հոր, այնպես էլ Տիկին Նարինե Ոսկանյանի կողմից:
Երեկոն ուղեկցվեց նաև երաժտական ծրագրով, որին մասնակցություն բերեցին օբոյահար Վարդան Անանյանը, դաշնակահար Սամվել Կարապետյանը, նաև հայտնի երգահան Հայկաշոտ Աղասյանը: Մեծարման երեկոն եզրափակվեց Համակարգող խորհրդի ատենապետուհի տիկին Վարդանուշ Զատիկյանի ողջույնի և Իսահակ վարդապետ Պողոսյանի գնահատանքի խոսքերով:
6 4 3 5 1 2 7 8 9 10 11 12 13 14 16

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *