ՍՈՖԻԱՅԻ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՆԿԱՐՆԵՐԸ ԿՈՒՂԱՐԿԵՆ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (Լուսանկարներ)

Spread the love

bg-top

9

09.06.2016, ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ – Ս.թ. հունիսի 4-ին, 3-15 տարեկան ավելի քան 25 հայ երեխաներ հավաքվել էին Սոֆիայի Հայ ազգային տանը, ներկայացնելու համար իրենց նկարչական տաղանդը, տեղեկացնում են Բուլղարիայի հայոց թեմի մամլո դիվանից:

Բուլղարիայում ՀՀ դեսպանատան առաջարկով, Հայոց թեմի առաջնորդ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպել էր այս միջոցառումը, որին աջակցել էին Սոֆիայի հայկական կառույցները:

Հոգեշնորհ Հայր Սուրբը երեխներին ներկայացրեց մի քանի հետաքրքիր հայկական զրույցներ ու ավանդապատումներ` պատկերազարդ նկարներով, որոնց հիման վրա երեխաները հնարավորություն ունեցան պատկերագրելու իրենց երևակայությունը: Այդպես ճերմակ թղթերի վրա հայտնվեցին գույնզգույն պատկերներ, որոնք հավաքվեցին, որպեսզի ուղարկվեն Հայաստան:

ՀՀ Սփյուռքի նախարարությունը պատրաստում է մանկական նկարների բացառիկ հավաքածու «Ճանաչել զիմաստություն» խորագրի ներքո: Բուլղարահայ մանուկները հույս ունեն, որ իրենց նկարները ևս տեղ կգտնեն այդ հավաքածուի մեջ:

7 6 5 4 3 2 1 12 11 10 8

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *