Եկեղեցական կյանք 19.03.2018/ ВИДЕО

Spread the love

19.03.2018 – ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ – Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը երկօրյա հայրապետական այցով գտնվում էր Ուկրաինայի հայոց թեմում: Այցի առաջին օրը Վեհափառ հայրապետը կատարեց Կիևում կառուցվող եկեղեցու հիմնարկեքը: Իսկ մարտի 17-ին օծվեց Դնեպր քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ նորակառույց եկեղեցին: Մարտի 17-ին նշվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված հիշատակության օրերից առաջինը՝ Մուտն ի վիրապը: Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան: Մարտի18-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցված պատարագի ժամանակ հավատացյալների համար օրվա պատգամը մեկնեց Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: Գալստյան կիրակիի նախորդ օրը Հաղարծնի վանքում Վանաձորի թիվ 13 ավագ և Տավուշի մարզի Ծաղկավան համայնքի դպրոցների սովորողները մասնակցեցին համատեղ բաց դասի:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *