ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՎԱՆԴԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԸ

Spread the love

bg-top

1464118581

26.05.2016, ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ – Ս.թ. մայիսի 24-ին Բուլղարիայում  նշվել  է Սլավոնական  այբուբենի՝  կիրիլիցայի ստեղծման տոնը, որը հայտնի է, որպես Բուլղարիայի լուսավորության և մշակույթի տոն:

Ամեն տարի այս տոնին Բուլղարիայի նախագահի նստավայրում տեղի է ունենում ավանդական հանդիսավոր  ընդունելություն, որին մասնակցում են Բուլղարիայում հավատարմագրված դիվանագետներ, նաև հոգևոր առաջնորդներ, տարբեր համայնքների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ:

Այս տարի ևս Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչները, առաջնորդությամբ Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ  Տ.  Իսահակ վարդապետ Պողոսյանի, ներկա գտնվեցին սույն  հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում են Բուլղարիայի հայոց թեմի մամլո դիվանից: Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռոսեն Պլևնելիևը անձամբ  ողջունեց  հայ  համայնքի  ներկայացուցիչներին և  իր խորին շնորհակալությունները հայտնեց ներկայության համար: Առաջնորդ Հայրը Բուլղարիայի հայ համայնքի անունից շնորհավորեց նախագահին սլավոնական ժողովուրդների համար այս սրբազան տոնի առիթով: «Գրերի գյուտը, ինչպես հավաստում  է պատմությունը, նա‘և քրիստոնեության ամրապնդման և ազգային ինքնության դիտակետից կարևոր պայման եղավ…», նշեց հոգեշնորհ Հայր սուրբը:

Նախագահ Պլևնելիևը  իր խոսքում հատկանշեց, որ ազգությամբ բուլղար սուրբ Կիրիլ և սուրբ  Մեթոդի  եղբայրների  թողած ժառանգությունը՝ կիրիլիցան,  անանց և անգնահատելի է: «Սուրբ եղբայրների գործը լուսավորություն բերեց ավելի քան 50 ժողովուրդների, ովքեր այսօր գործածում են կիրիլիցան որպես պաշտոնական այբուբեն: Կիրիլիցայի արարումը ամենամեծ ժառանգությունն է, որ բուլղար ժողովուրդը տվել է համաշխարհային քաղաքակրթությանը», նշեց նախագահը:

Ավանդական ընդունելությանը ներկա էր նաև Բուլղարիայի Հանրապետությունում  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը:

1464118648 1464118769 1464118707

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *