ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԲՈԼՈՐ ՆՈՐԸՆՏԻՐ ԾԽԱԿԱՆՆԵՐԸ ՊԼՈՎԴԻՎԻ Ս. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒԽՏԸ ԿԱՏԱՐԵՑԻՆ (Լուսանկարներ)

Spread the love
 bg-top
1
09.06.2016, ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ – Վերջերս Բուլղարիայի հայկական եկեղեցիներում անցկացվեցին Ծխական խորհուրդների հաշվետու ժողովներ և նոր ընտրություններ, տեղեկացնում են Բուլղարիայի հայոց թեմի մամլո դիվանից:

Ս.թ. հունիսի 5-ին, Պլովդիվի ս. Գևորգ հայկական եկեղեցում հավաքվել էին Բուլղարիայի հայոց թեմի եկեղեցինների նորընտիր ծխականները: Բուլղարիայի տարբեր քաղաքներից ներկա ծխականները, Սուրբ խորանի առջև ծնկադիր և հանդիսավորապես ուխտեցին ստանձնելու իրենց պարտավորություններն ու գործելու հօգուտ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու : Այնուհետև նրանք ստացան առաջնորդ Հայր Սուրբի օրհնություն-հորդորը նորընտիր ծխականների առաքելության նշանակության հայապահպանության գործին:
Արարողությանը ներկա էին նաև Թեմական խորհրդի անդամները Տիար Անդրանիկ Շաքարյանի գլխավորությամբ: Բուլղարիայում առաջին անգամը լինելով, բոլոր նորընտիր ծխականները միասին մասնակցեցին ուխտի և երդման արարողությանը: Ջերմ մթնոլորտը փոխանցվել էր նաև եկեղեցում հավաքված հավատացյալների բազմությանը, որոնք մեծ հուզումով հետևում էին արարողությանը:
Հավարտ Ս. Պատարագի և հիշատակ սույն պատմական օրվա, Առաջնորդ հայր Սուրբը ծխականներին նվիրեց խաչեր՝ մաղթելով պատվաբեր ծառայություն և միասնության ոգի:
2 3 7 6 5 4

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *