ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ խստորեն դատապարտել է Ֆրանսիայում կատարված ահաբեկչությունը

Spread the love

13.01.2015, ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ – Հունվարի 12-ին Բուլղարիայի Հայերի Միության նախագահ Հարություն Հովսեփյանը ցավակցական նամակ է ուղարկել Բուլղարիայում Ֆրանսիայի դեսպան Քսավիեր Լապեր դյո Կաբանին, որում ԲՀՄ անունից իր ցավակցություններն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին՝ խստորեն դատապարտելով իսլամ ծայրահեղականների կողմից իրականացված ահաբեկչությունը «Charlie Hebdo» պարբերականի խմբագրությունում, ինչպես նաև Փարիզի փողոցներում, տեղեկացնում են ԲՀՄ մամլո ծառայությունից:

«Իսլամ ծայրահեղականների նման պահվածքը միանգամայն անընդունելի է և որևե արդարացում չկա: Անընդունելի է, մանավանդ, երբ նման տարրերը, չարաշահելով ֆրանսիական հասարակության հյուրընկալությունը, փորձում են ուժի և բռնության միջոցով իրենց ծայրահեղական հայացքները հաստատել մի երկրում, որը խորհրդանիշն է հանդիսանում խոսքի ազատության, ժողովրդավարության և մարդկային իրավունքների:

 
Բուլղարիայի Հայերի Միությունը իր զորակցությունն է հայտնում Ֆրանսիայի իշխանություններին ահաբեկչության և իսլամ ծայրահեղականության դեմ պայքարում:
 
Մաղթում ենք Աստծու օրհնությունները և Սուրբ Հոգու մխիթարությունը մեր եղբայրական Ֆրանսիայի ժողովրդին:», ասված է Հարություն Հովսեփյանի նամակում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *