ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Spread the love

sab_logo

Harutyun Hovsepyan

 

Սիրելի հայրենակիցներ,

Բուլղարիայի հայերի միության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ողջ հայությանը Հայոց Եռատոնը՝ Շուշիի ազատագրման տոնը, Արցախի բանակի տոնը և ֆաշիզմի դեմ տարած Հաղթանակի տոնը, որին մեր ժողովրդի զավակները ունեզել են իրենց որոշիչ մասնակցությունը:

Այսօր առավել հպարտությամբ ենք նշում Հայոց հաղթանակների տոնը, քանզիմիայն մեկ ամիս առաջ հայ ժողովուրդը Հայ անպարտ ու քաջարի Զինվորի առաջնորդությամբ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մենք իրապես հաղթանակած ժողովուրդ ենք և Շուշիի ազատագրումով մենք վերջնականապես ազատագրվել ենք զոհի բարդույթից:

Մեր մաղթանքն է նախ և առաջ մեր հերոս զինվորներին անփորձանք ծառայություն և բարի վերադարձ իրենց հայրական օջախները, մեր ժողովրդին՝ նորանոր հաղթանակներ և մեր սրբազան Հայրենիքին՝ խաղաղություն և լուսավոր ապագա:

Այսօր ևս մեկ անգամ մենք խոնարհվում ենք մեր բոլոր այն առյուծասիրտ Հերոսների փառավոր հիշատակի առաջ, որոնց զոհաբերության շնորհիվ մենք հպարտությամբ տոնում ենք Հայոց Հաղթանակները:

Հարություն Հովսեփյան

Բուլղարիայի հայերի միության նախագահ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *