ԲՀՄ ՆԱԽԱԳԱՀ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԶՈՐ. ԱՆԴՐԱՆԻԿԻ ՎԱՌՆԱՅԻ ՏԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ (Լուսանկարներ)

Spread the love

sab_logo

0-02-05-fde24a33d29eab6f9ed6e88778eefc1ea48226753e999eb56f284113b2b65572_full

03.10.2016, ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ –  Այլևս 2-3 շաբաթ է ինչ Բուլղարիայի հայերի միության նախագահ Հարություն Հովսեփյանի հովանավորությամբ և Harutyun Hovsepyanանմիջական հսկողության ներքո Վառնայի Գալաթա թաղամասում գտնվող Զորավար Անդրանիկ Օզանյանի տանը, որը աշխարհում միակ կանգուն մնացած մեծ հայորդու տունն է, մեկնարկել են վերականգնողական աշխատանքները: Ինչպես այլևս հայտնի էր դարձել, այն վերականգնողական և շինարարական աշխատանքների ավարտից հետո վերածվելու է Տուն-թանգարանի և գրանցվելու է Բուլղարիայի Մշակութային կոթողների պահպանության կոմիտեում:

Շինարարական աշխատանքների մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար, «Կանթեղ Արարատյան» բուլղարահայ էլէկտրոնային կայքի թղթակիցը հանդիպել և զրուցել է պ-ն Հովսեփյանի հետ:

Իր խոսքում ԲՀՄ նախագահը տեղեկացրել է, որ առաջին հերթին աշխատանքներ են սկսվել տան ողջ բակի պարսպապատման համար: «Բակը ամբողջությամբ պարսպապատված էր մետաղյա ցանցով: Հիմա մենք այն փոխարինում ենք քարե պարսպով, որն ինքնին հնաոճ տեսք է ունենալու:», նշել է պ-ն Հովսեփյանը:

Չնայած հսկայական տարածությանը, որը պարսպապատվում է, ԲՀՄ նախագահը անդրդվելի է իր որոշման մեջ, քանի որ, ինչպես ինքն է նշում, այն կառուցվում է դարերի համար և սերունդներին հարկ է թողնել որակով աշխատանք:

Միաժամանակ հսկայական աշխատանք է տարվում տան տանիքի վրա: Հարություն Հովսեփյանը մեր զրույցում նշեց, որ տանիքը ևս ամբողջությամբ փոխարինվելու է, քանի որ ժամանակը իրենն ասել է, և այն գտնվում է անմխիթար վիճակում: «Տանիքի վերականգնողական աշխատանքների ժամանակ ևս մեր հիմնական նպատակն այն է, որ այն ունենա հնաոճ տեսք, բայց միաժամանակ լինի կայուն և որակով:», իր խոսքում շեշտել է նա:

Զորավարի աշխարհում միակ կանգուն տունը հնարավոր եղավ փրկել Հարություն Հովսեփյանի տարիներ տևած պայքարի արդյունքում: Տան սեփականատերերը, որոնք ազգությամբ հայեր էին և կալվածքը ժառանգություն էին ստացել Զոր. Անդրանիկի կնոջ՝ Նվարդ Օզանյանի կողմից, որոշել էին այն քանդել և տեղում բազմաբնակարան շենք կառուցել: Սակայն պ-ն Հովսեփյանին ի վերջո հաջողվեց իր անձնական միջոցներով այն գնել և փրկել կործանումից:

Այսօր էլ մեծ հայորդու միակ տունը Տուն-թանգարանի վերածելու գործում Հարություն Հովսեփյանը ներդրել է իր անձնական միջոցները, քանի որ, ինչպես ինքն է նշում, Զորավարը շատ ավելին է զոհել մեր ժողովրդի և մեր Դատի համար, որքան մենք այսօր կարող ենք անել նրա հիշատակի համար: «Մեր նպատակն է, որ Զոր. Անդրանիկի Տուն-թանգարանը վերածվի յուրօրինակ մի ուխտավայրի աշխարհասփյուռ մեր եղբայրների ու քույրերի համար, որոնք կներշնչվեն և կնվիրեն իրենց անձերը այն նվիրական իղձերի իրականացմանը, որոնց համար իր կյանքը նվիրել է Անդրանիկը:», նշել է Հարություն Հովսեփյանը, առանց որևէ կերպ անդրադառնալու բոլոր այն դժվարություններին, որոնք դեռ առջևում են:

«Դժվարությունները հաղթահարվում են, գործն է մնում …», մեր զրույցի վերջում նշել է ԲՀՄ նախագահ Հարություն Հովսեփյանը և շարունակել իր զրույցը շինարարական աշխատանքները ղեկավարող պատասխանատու անձանց հետ՝ անմիջականորեն հետևելով գործավորների աշխատանքներին:

0-02-05-1f5454869fc946dc3adb76cffe388f887fa5279a1be04e2147ce6f79447e64e4_full 0-02-05-d6efaf534feb955f08567cf404b95de8c024e1481a859f92e3d6e4f3c5e45801_full 0-02-05-26d07fe6eea046cb73d8d968791d3d9d95089d26f85672d72340025c0214bf07_full 0-02-05-eebe42a842c101f80284edb88c6f3f0a6c39523ad6a4b9609b4c83be86ec32a4_full 0-02-05-00d8e1939db65b6bdc31fc7338ebe8581bf47f703db0fbfce70163f92b3ab566_full 0-02-05-2b89d8a7276fd674a14d441660e75e89258876ddb6cc40cf8ad28c477fa33289_full 0-02-05-fde24a33d29eab6f9ed6e88778eefc1ea48226753e999eb56f284113b2b65572_full 0-02-05-d6890b7115965420aa33fd5b82a989461225d275549a28a01f71a59410ab1899_full 0-02-05-81429c11989ef184033cb7c4b9d5f558a53d6e2b673e73ebf1fb728ab9aaf5d5_full 0-02-05-58d6822f2bcc6ecde2944fda8de03a2270dea10dddf5bc8708c9f90e0b1e83ce_full 0-02-05-df3bfeaa2bcbf1cb998bd5873afd1cab144b53b661728dda63560b9d1e9bab0b_full 0-02-05-56d971cd04341d85016c5691a62dfc0c60b0b3a76bb258df7651976fa31e285d_full 0-02-05-d234d261d3581ecdfeed5cc7dd8bfab45ec1de492a6cabee38db1792847dc8c0_full 0-02-05-02e8ebcb60fff8bfb8594d2d80cfb33ec7efde512af0e2adf6649dc77bb0c15d_full 0-02-05-d4c592e05777c6a8f64b9384b255afaf146be129e667d4a9b9ba55fcf1a8b6e3_full 0-02-05-54e038cfd43e7933a3307f9326e54b016187ef3f672a27bddb974aef00029dac_full 0-02-05-a62f5466301f32617286c02c3e3d749bd887be33d6de1be6adf44e8c840bc6f3_full 0-02-05-0507c5e74063330d0340d4d63c198d4135ece2821b8a64d5e6e5567c3bb0c541_full 0-02-05-996ee337543a41a73c5150cef4155f68b78ee9d0beb616bbd87b7732931c2648_full 0-02-05-9816f1186258c8986d0b78a54e6df0a3b9dcf24870ef7703e34ea627edc5c499_full 0-02-05-77756594bcd9f49ec4a4edba3993e0a2e0e29ef0f435a3b3893b4c90ceb14b00_full 0-02-05-50b474955f325b9955ae82d26bbdb841c1c37e5ee0a12dd236efb44337b68f37_full 0-02-05-d20d47f31c5238ac388b9e51d58ccfcc606a0706b94dd67054b5cbe3685681a3_full 0-02-05-f3650d3da8b26dc37ba6fa356f839caabf5ecae18956f620a3f725150c810be7_full 0-02-05-afa35a68cd7391d5d03fef7da3108932527661320e1011e79ef75c1c22650d77_full 0-02-05-d435d513c51bf622c61eab9a7a750d0e28e3819f6794bfe80cd540a7270be879_full 0-02-05-2f0ac2505139e13d8c072021e4294e0106dd169875a494a83f31ed53cb500853_full 0-02-05-ceb83745bedb9975eb3b08a3d4e7697275d2ff49072cc6c1aefe708f8a838036_full

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *